Առանձնակի դաժանությամբ` այսօր` հոկտեմբերի 15-ին իր բակարանում սպանվել է Ադրբեջանի Գերագույն դատարանի դատավոր` Թափդիղ Մահմուդովի կինը:
Ինչպես հայտնում է Trend լրատվական գործակալությունը, 39-ամյա կնոջ սպանությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:00-ին:
Նիզամիի շրջանի դատախազի օգնական Էլդար Ռահիմովի խոսքով` դատաբժշկական նախնական եզրակացության համաձայն, կնոջն սպանել են փափուկ առարկայով շնչուղիները փակելու միջոցով:
Հաղորդվում է, որ կնոջ հագին տնային շորեր են եղել: Դա հիմք է տալիս մտածելու, որ նա բնակարանի դուռը բացել է ծանոթների առաջ, եւ հանցագործություն կատարողը նրա անմիջական շրջապատից է: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը կատարողներին գտնելու ուղղությամբ:.