News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անհայտ անձինք Մանիլայում սպանել են անգլիացի բարոնի դստերը, որը, ենթադրաբար, զոհ է գնացել թմրանյութերի դեմ Ֆիլիպինների կառավարութան հայտարարած պատերազմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

45-ամյա Մարիա Ավրովա Մոյնիխանի մարմինը գտել էին սեպտեմբերի 10-ին Մանիլայի փողոցներից մեկում։ Ոստիկանության գլխավոր տեսուչ Տիտո Ջեյ Քուդենը AFP–ին հայտնել է, որ մարդասպանները դիակի կողքին թռուցիկ էին թողել, որով Մոյնիխանին մեղադրում էին հայտնի մարդկանց շրջանում թմրանյութ իրացնելու մեջ։

Բրիտանիայի քաղաքացին, որը նաեւ Ֆիլիպինների անձնագիր ուներ, 2013–ի փետրվարին թմրանյութերի վաճառքի կասկածանքով կալանավորվել էր Մանիլայի արվարձաններից մեկում, սակայն հետո գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Սպանված կնոջ հայրը Էնթոնի Փաթրիք Էնդրյու Քեյնս Բերքլի Մոյնիխանն էր, որը Լիդսի Մոյնիխան բարոններից երրորդն էր։ Նա 1960-ական թթ. փախել էր Ֆիլիպիններից եւ թաքնվում էր Բրիտանիայում։ 1991–ին նա մահացել էր Մանիլայում, որտեղ նրան էր պատկանում մի քանի հասարակաց տուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ