News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բացառապես կոռուպցիայի գործերով մասնագիտացող առանձին դատարանը Թաիլանդում կսկսի գործել հոկտեմբերի 3-ից: Նոր հաստատությունում   20 փորձառու դատավոր կաշխատի, որոնք նախկինում մասնագիտացել են նման գործերի քննության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Կաշառակերների համար դատական ատյանի ստեղծումը վարչապետ Պրայուտ Չան-Օչիի նախաձեռնությունն է, որը խոստացել է 20 տարվա ընթացքում Թայլանդից ամբողջությամբ արմատախիլ անել այդ սոցիալական չարիքը: «Արդեն 70 գործ կա, որոնց քննությունից մենք կսկսենք մեր աշխատանքը: Մեղադրյալների թվում կլինեն նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ», - հայտնել է նոր դատարանի նախագահ Ամնատ Պհուանգչոմպհուն:  

Ակնկալվում է, որ նեղ մասնագիտացման շնորհիվ կաշառքի եւ ծառայողական լիազորությունների գերազանցման վերաբերյալ բոլոր դատական գործերը դատարանում կքննվեն զգալիորեն ավելի արագ, քան սովորական ատյաններում: Արդեն հայտնի է, որ նոր դատարանը երկու ատյանի է բաժանված` առաջին եւ վերաքննիչ: Հոկտեմբերի 3-ից հետո կոռուպցիայի վերաբերյալ բոլոր գործերը, նույնիսկ եթե հայտնվեն սովորական դատարաններում, հետագայում կվերաուղղորդվեն նոր հակակոռուպցիոն հաստատություն: 

Դեռեւս 2013 թվականին Թայլանդի զարգացման խնդիրների ուսումնասիրության ինստիտուտում արձանագրել են, որ երկրում կոռուպցիայի մակարդակը ռեկորդային նիշի է հասել. կաշառքը կազմում է բիզնես-նախագծերի արժեքի 30-ից 50 տոկոսը: Այդ նույն ժամանակ Թայլանդում հասարակական կարծիքի հարցումը ցույց է տվել, որ երկրում ընկերությունների 70 տոկոսը կաշառքն է օգտագործել գործնական նպատակների իրագործման համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ