News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել է 18 հոգի, այդ թվում՝ խմբավորման ղեկավար` հայաստանցի  Գոհար Կիրակոսյանը, մի ոստիկան, ինչպես նաեւ հայ եւ վրացի 15 կին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը 10 ամիս առաջ տվյալներ էր ստացել, որ Հայաստանից եւ Վրաստանից անլեգալ ճանապարհով Թուրքիա են բերվել կանայք, որոնց ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ։ Այս ընթացքում, ոստիկանությունը հետեւել է խմբավորման գործունեությանը եւ հոկտեմբերի 14-ի երեկոյան համաժամանակյա գործողությունների ընթացքում 3 հյուրանոցից, 6 սրճարանից եւ 8 տնից բերման է ենթարկել 18 հոգու։

Հայտնի է դարձել, որ խմբավորման ղեկավարը` 48-ամյա Գոհար Կիրակոսյանն է, ով թուրքի հետ է ամուսնացել եւ դարձել Թուրքիայի քաղաքացի: Նա  Հայաստանում հետախուզման մեջ է գտնվում` թրաֆիկինգով զբաղվելու համար։

Բացի այդ, պարզվել է, որ մարմնավաճառությամբ զբաղված 15 հայ եւ վրացի կանանց մի մասն անօրինական ճանապարհով է հայտնվել Թուրքիայում։
Խմբավորման անդամները գործել են բավական զգույշ, օգտագործել են կոդեր, օրինակ, մարմնավաճառության համար օգտագործել են «թեյ խմել»,  մարմնավաճառներին «պայուսակ» եւ այլն։

Բերման ենթարկված 18 հոգին էլ կանգնել են դատարանի առաջ, որտեղ, ամենայն հավանականությամբ, նրանց կարտաքսեն Թուրքիայից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակիչը, լինելով Տավուշի մարզի…
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Մայիսի 2-ին` ժամը 01:22-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության…
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Ամենաշատ