News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նեղսրտեց, որ սեպտեմբերի 18-ի ընտրախախտումները եւս կապվում են իշխող կուսակցության հետ, մինչդեռ իրենց նման պաշտպաններ հարկավոր չեն:

«Ընտրակեղծարարները պիտի պատասխան տան եւ պատժվեն: Կան անձինք, որոնք դեռեւս փորձում են գնալ այդ ճանապարհով եւ մենք բազմիցս ասել ենք, որ ընտրակեղծիքը մեզ համար ընդունելի ճանապարհ չէ, ովքեր արել են, թող նրանք էլ պատասխան տան: Իշխող Հանրապետական կուսակցությունը նման պաշտպանների կարիք չի ունեցել եւ չի էլ ուզում, որ ունենա: Իշխող Հանրապետականը երբեւիցէ չի ասում` գնացեք ընտրակեղծիքներ արեք: Հերթական անգամ թող դա չկապեն մեր հետ, հիմի եթե առանձին անհատներ անում են, պատասխան պիտի տան»:

Իշխանության ներկայացուցիչը փոխարենը ուրախությամբ շեշտեց, որ որոշ համայնքներում հաղթել են ընդդիմության թեկնածուները, ինչը վկայում է, որ ընտրական գործընթացներն արդեն ժողովրդավարական հիմքերի վրա են դրվում:

Նշենք, որ Նոր Կյանք գյուղում հաղթել է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, Արարատ քաղաքում ձայների ամենամեծ քանակով ավագանու կազմում է ընտրվել ընդդիմադիր Կոնգրեսի թեկնածուն: ՀՅԴ-ն եւս մի քանի համայնքում հաղթել է, ԲՀԿ-ն` 7 համայնքում:

«Այն խոսակցությունները, որ «Հանրապետականը» ամեն ինչ անում է, որ այլ ուժեր չընտրվեն, փորձը ցույց տվեց, որ այդպես չէ: Եթե որեւէ քաղաքական ուժ հաջողության հասնի, պետք սկսի ՏԻՄ ընտրություններից , հիմա ես ուրախ եմ, որ քաղաքական ուժերը հաղթել են, եւ ընտրական գործընթացները ժղովրդավարությունը նորմալ հիմքերի վրա են»,- նշում է Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ի ընտրությունների ժամանակ արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ, մասնավորապես ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր: Իսկ Էջմիածին քաղաքում թեկնածուները քարոզարշավն ավարտեցին կրակոցներով ու դաժան ծեծկռտուքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ