News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Շարունակելով Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը՝ Երեւանի կենտրոնական հրապարակ են մտնում հետախույզները, որոնք կարող են ցանկացած ժամանակ, անկախ եղանակից, կատարել իրենց առջեւ դրված առաջադրանքները (ֆոտոռեպորտաժ

Հայկական բանակը տարեցտարի մեծացնում է հատուկ նշանակության ջոկատայինների քանակը։ Ստորաբաժանումները հագեցած են կապի ժամանակակից միջոցներով, արդիականացված թնդանոթներով, հակատանկային կառավարելի հրթիռներով, այլ ճշգրիտ սպառազինություններով։ Նրանք նաեւ հատուկ պատրաստություն են անցել։

«Կռունկ» գեղեցիկ անունը կրող Հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերը իրենց տակտիկական տվյալներով չեն զիջում արտասահմանյան անալոգներին։

Ռադիէլեկտրոնային պայքարի մարտական կայաններ։ Նախատեսված են հակառակորդի ուժերի ապակազմակերպման համար։ Ծառայությունն իրականացնում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմաններին։

Հրապարակում զրահամեքենաների հայտնվելով նշանավորվեց մոտոհրաձգային եւ զրահատանկային ստորաբաժանումների երթը, որոնք ԽՍՀՄ զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի գործի շարունակողներն են։ Զրահատեխնիկան տեղաշարժվում է հատուկ արդիականացված եւ կատարելագործված քարշակներով, ինչը բարձրացնում է դրանց շարժունակությունն եւ մանեւրելու հնարավորությունները, ինչպես նաեւ մարտի  մտնելու պատրաստականությունը։ Տ–72 տանկերի կողքին ներկայացված են զրահամեքենաներ, ինքնագնաց մեքենաներ, «Շտուրմ Ս» հակատանկային համալիրներ։

Հրթիռային զորքեր եւ հրետանի, որոնց կայացման գործընթացը տեղի էր ունենում 1990–ական թթ. մարտական գործողություններին զուգահեռ։ Հետախուզության եւ կրակի կառավարման ժամանակակից ավտոմատացված համալիրները նախատեսված են հակառակորդին հայտնաբերելու, տեխնիկայի եւ սպառազինությունների տեսակը որոշելու եւ հրետանու արդյունավետության ապահովման համար։

Հակատանկային ինքնագնաց կայաններ, թնդանոթներ, «Գրադ», «Թայֆուն», WM 80, «Սմերչ», «Կոնկուրս»  տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոչկա Ու», «Սքադ» տակտիկական հրթիռային համալիրներ։ Ցուցադրվել է նաեւ «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիր։

ՀՕՊ ուժերը ներկայացված են հայրենական ձեռնարկություններում արդիականացված «Օսա-ԱԿ(Մ)» համալիրներով,  «Ս 125», «Ստրելա 10», «Բուկ» զենիթահրթիռային արդիականացված համալիրներով, Ս-300 հրթիռային համալիրներով, որոնք հատուկ հարմարեցված են լեռնային տեղանքին։

Ավարտելով զորքերի շարանցումը՝ Հանրապետության հրապարակի երկնքով նորից անցան գրոհիչ օդանավերը՝ ներկելով երկինքը ազգային եռագույնի գույներով։

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի\NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ