News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2016-ի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության 5 երկրների ղեկավարներին կզեկուցի Իրանի հետ բանակցությունների առաջընթացի մասին: Այս մասին սեպտեմբերի 20-ին Երեւանում լրագրողներին ասել է ԵՏՀ առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:

Նրա խոսքով՝ ԵՏՄ 5 երկրներն էլ հետաքրքրված են համագործակցությամբ: Ապագա համաձայնագրի համար իրանցի գործընկերների հետ ինտենսիվորեն հաստատվում են նախնական պայմանավորվածությունները: «Մենք կուսումնասիրենք, թե հնարավոր համաձայնագիրը երկու կողմերի համար ինչ պայմաններ եւ պարտավորություններ կսահմանի: Կարծում եմ, որ դեկտեմբերին կկարողանանք հինգ նախագահներին զեկուցել կատարված աշխատանքի մասին: Մենք մեծ հույս ունենք, որ մեր զեկույցը ազգային առաջնորդներին կհամոզի, եւ նրանք անմիջապես մեզ մանդատ կտան համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար»,- ասել է Նիկիշինան:

Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հոկտեմբերի սկզբին: «ԵՏՄ երկրների ղեկավարների գլխավոր հանձնարարությունն այն է, որպեսզի կողմերի համաձայնեցրած արտոնությունները համաչափ լինեն. եթե իրանական որեւէ ապրանքախմբի համար բարենպաստ ռեժիմ է սահմանվում, ապա Իրանում համարժեք արտոնություններ պետք է ստանան նաեւ ԵՏՄ ապրանքները»,- ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ