News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայ եւ աբխազ ժողովուրդների միջեւ բարեկամական կապերը թույլ կտան ցանկացած դժվարություն հաղթահարել: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է  «Ժամանակակից Աբխազիա» ՀԿ-ի նախագահ Իրակլի Տուժբան` մեկնաբանելով Աբխազիայի Հանրապետության բարձր մակարդակի պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որն ընթացել է 2016 թվականի օգոստոսի 31-ից մինչեւ  սեպտեմբերի 2-ը: Պատվիրակությունը, որը գլխավորում էր Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիան, մասնակցել է ԼՂՀ-ի Անկախության օրվան նվիրված միջոցառումներին:  Սուխումից հյուրերը մի շարք հանդիպումներ են ունեցել ԼՂՀ-ի ղեկավարության հետ: Հանդիսավոր ճաշկերույթին ներկա է եղել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որի հետ Աբխազիայի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ պաշտոնական զրույց են ունեցել:  

«Տվյալ հանգամանքը բացասական հույզերի մրրիկ է առաջացրել վրացի բազմաթիվ բարձրաստիճան քաղաքական գործիչների հոգիներում, որոնք կատաղի քննադատության են ենթարկել ոչ միայն աբխազ «անջատողականներին», այլեւ իրենց հայաստանցի  գործընկերներին:  Հայաստանի ներկայացուցիչների համար Թբիլիսիի նման արձագանքը անսպասելի է եղել, սակայն Աբխազիայում վաղուց սովոր են վրացական իշխանությունների նման դեմարշներին, որոնք փորձում են ցանկացած հնարավորություն օգտագործել Աբխազիան եւ նրա քաղաքացիներին արտաքին աշխարհից մեկուսացնելու համար:  Նման պահվածքը բնորոշ է վրացական ղեկավարությանը, անկախ նրա քաղաքական հայացքներից եւ նախընտրություններից:   Բայց հարցն այն է, որ միջազգային փոխգործակցության գործընթացներն այնքան մեծ եւ բազմակողմ են, որ դրանց խանգարելու նույնիսկ ամենախիզախ փորձերը ձախողման են դատապարտված:  Վստահ եմ, որ հայ եւ աբխազ ժողովուրդների միջեւ հինավուրց բարեկամական կապերը թույլ կտան հաղթահարել ցանկացած դժվարություն եւ լավ հիմք կծառայեն  հետագա զարգացման եւ մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ փոխհարաբերությունների ամրապնդման համար», - նշել է Տուժբան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ