News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ–ն հրապարակել է գնահատող առաքելության կազմը, որը դիտորդություն է իրականացնելու Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ Այս մասին հայտնում է haqqin.az–ը՝ վկայակոչելով կազմակերպության կայքը։

«Առաքելությունը Ադրբեջան կժամանի իշխանությունների հրավերով։ Պատվիրակությունը կհանդիպի Ադրբեջանի ղեկավարության, Միլի Մեջլիսի խոսնակի, ԿԸՀ ղեկավարի, ԵԽԽՎ–ում Ադրբեջանի պատվիրակության անդամների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության եւ մամուլի ներկայացուցիչների հետ։ Հանրաքվեի օրը առաքելության անդամները ներկա կլինեն ընտրատեղամասերում»,– ասված է հաղորդագրության մեջ։

Պատվիրակության կազմում են Մակեդոնիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Նիկոլոսկին, Իտլաիայի ներկայացուցիչ Անդրեա Ռիգոնին, Բուլղարիայի ներկայացուցիչ Յանակի Ստոյլովը, Իսպանիայի ներկայացուցիչ Անտոնիո Գուտյերեսը, Լեհաստանի ներկայացուցիչ Դոմինիկ Տարչինսկին եւ Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննակը (Ավստրիա)։

Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 26-ին։

Սահմանադրական դատարան փոխանցված նախագծի համաձայն՝ առաջարկվում է գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչեւ 7 տարի։ Նախագահին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու լիազորություններ են տրվում։ Փաստաթուղթը նախատեսում է սահմանել փոխնախագահի ինստիտուտ։ Փոխնախագահին նշանակում եւ ազատում է նախագահը։ Եթե նախագահն ի վիճակի չի լինում կատարել պետության ղեկավարի պարտականությունները, ապա նրա լիազորություններն անցնում են առաջին փոխնախագահին։ Գործող սահմանադրությամբ դրանք անցնում են վարչապետին։ Տարբերությունն այն է, որ եթե վարչապետին նշանակում է խորհրդարանը, ապա առաջին փոխնախագահին պետության ղեկավարն ինքն է նշանակում, առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու։ Առաջարկվում է նաեւ լուծարել նվազագույն տարիքային շեմը նախագահի պաշտոնի թեկնածուի համար, որը հիմա 35 տարեկանն է։ Սահմանադրությամբ խորհրդարանի ցրման հնարավորություն տվող փոփոխություններ են նախատեսվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ