News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մանկահասակ տարիքի հիշողությունները, որպես կանոն, կիսատ-պռատ են մտապահվում: Իր կյանքի որոշ փուլեր մարդը հստակ է հիշում, մյուսներն իսպառ ջնջվում են:

Տորոնտոյի մանկական հիվանդանոցի կատարած հետազոտությամբ պարզվել է այս երեւույթի հնարավոր պատճառը: Գաղտնիքը ուղեղում նոր բջիջների առաջացման մեջ է, հայտնում է Planet-today-ը:

Նախկինում այս կապակցությամբ տարբեր վարկածներ էին առաջ քաշվում: Ֆրոյդն, օրինակ, կարծում էր, որ մանկության հիշողությունների լիակատար բացակայությունը սեքսուալ ենթատեքստ ունի: Հետագայում ի հայտ եկած տեսակետի համաձայն՝ ինֆանտիլ ամնեզիայի պատճառը խոսքի զարգացումն է: Ըստ որում՝ դա միանգամայն համընկնում էր իրականությանը, քանի որ երեխաները շատ հաճախ իրենց սկսում են հիշել հենց խոսել սկսելուց հետո:

Մինչդեռ հետո պարզվել է, որ ինֆանտիլ ամնեզիան հատուկ է նաեւ կենդանիներին: Այդպիսով, այլեւս միանշանակ չէ այն կարծիքը, թե դրա համար պատասխանատու է միայն խոսքին տիրապետելը:

Այժմ գիտնականները կապ են հայտնաբերել նոր բջիջների վերջնական առաջացման եւ առաջին հիշողությունների ի հայտ գալու միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ