News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանում հոկտեմբերին կանցկացվի Եվրասիական գործընկերության առաջին միջազգային ֆորումը, որի ընթացքում պոտենցիալ ներդրողներին կներկայացնեն Եվրասիական տնտեսական միության հնարավորությունները: Այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ֆորումը տեղի կունենա հոկտեմբերի 13-16-ին: «Մասնակցում են ռուսական խոշոր համակարգաստեղծ ընկերություններ, մեծ թվով արտասահմանյան երկրների ներկայացուցիչներ՝ Սաուդյան Արաբիայի, որը բավական բարձր մակարդակով է ներկայացված, ԱՄՆ-ի, Իսրայելի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, բնականաբար՝ ԵվրԱզԷՍ-ի»,- ասել է Ղուկասյանը:

«Հուսով եմ, որ այդպիսի ֆորումների, երեւանյան ֆորումի արդյունքում, որին կմասնակցեն ռեալ ներդրողներ, նրանք կկարողանան ծանոթանալ այն նոր հնարավորություններին, որոնք Եվրասիական միությունը տրամադրում է: Նրանցից շատերը դրանց մասին լսել են, սակայն դեռեւս չեն հասկանում, թե դա ինչ է»,- հայտարարել է նա Հայ-մոսկովյան հումանիտար ֆորումի ժամանակ, որն անցկացվում է Ռուսաստանի մայրաքաղաքում:

«Ֆորումը նպաստում է երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցությանը եւ ԵՏՄ, ԱՊՀ, BRIC-ի անդամ 5 երկրների միջեւ բովանդակալից բիզնես գործարքների իրականացմանը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ