News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում Գերագույն դատարանի դատավոր Թափդիգ Մահմուդովի կնոջ` Նաթավար Մահմուդավոյի սպանության կասկածանքով կին է ձերբակալվել:

Ենթադրվում է, որ 38-ամյա Խալիդա Բալաբեկ գըզը Ահմեդովան, ժամը 13-ի սահմաններում այցելել է Նաթավան Մահմուդովայի տուն` նրան սպանելու մտադրությամբ: Սպանության պատճառը մարդասպանի 7 հազար մանաթի պարտքն է եղել Մահմուդովային, որը նա չէր վերադարձնում արդեն 3 տարի:

Ահմեդովան արդեն խոստովանել է իր մեղքը, հաղորդում է Trend-ը:

Պարզվել է, որ սպանությունը կատարվել է շահադիտական նպատակներով, բնակարանից գողացվել է մեծ քանակությամբ գումար եւ թանկարժեք իրեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս գործով դատաբժշկական փորձաքնության համաձայն պարզվել էր, որ դատավորի կնոջն սպանել են փափուկ խաղալիքը դեմքին սեղմելու եւ շնչուղիները փակելու ճանապարհով: Սպանվածը եղել է տան հագուստով, ինչը նշանակում է, որ նա ճանաչել է մարդասպանին եւ թույլ է տվել այցելել իր տուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում պատուհանից մտել են տուն, պահարանում կախված բաճկոնի գրպանից գողացել են 10 հազար դոլար և 6 մլն դրամ
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Գեղարքունիքի բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձի վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան...
Ոսկեպարի եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունից վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զինծառայող. ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի...
Գագիկ Նիկողոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից 1956 թ. ծնված Գագիկ Նիկողոսյանը…
«Գորիս» ՔԿՀ-ում կանխվել է նույն կալանավորված անձին թմրամիջոց փոխանցելու երկրորդ դեպքը
ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման...
Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել. նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք. փաստաբան
Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարեց...
Ամենաշատ