News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

IHS Marit ընկերության փորձագետները հաշվարկել են 32 Գբ հիշողությամբ նոր iPhone 7-ի բաղադրամասերի բոլոր դետալների արժեքը եւ պարզել են, որ նորույթի ինքնարժեքը 5 անգամ տարբերվում է շուկայական գնից: Այս մասին հայտնում է Informing-ը:

Գաջեթի ներքին պարունակության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սմարթֆոնի փաստացի գինը կազմում է 223,8 դոլար: Փորձագետների խոսքով՝ հաշվի առնելով, որ ի տարբերություն iPhone 6S-ի, iPhone 7-ը մի շարք նոր կոմպոնենտներով եւ տեխնոլոգիաներով է հագեցել, նրա ինքնարժեքը համապատասխանաբար աճել է 36,89 դոլարով:

Վերջին մոդելն ունի բարելավված տեսախցիկ, արտադրողը նաեւ հիշողության ծավալն է մեծացրել: Հարկ է, սակայն, նշել, որ Apple-ն իր նոր մոդելը 649 դոլարով է վաճառում: Այսպիսով, ընկերությունը յուրաքանչյուր սմարթֆոնից 424 դոլար մաքուր շահույթ է ստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ