News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Քյոլնում ոստիկանության հատուկ նշանակության ծառայողները սիրիացի դեռահասի են կալանավորել, որը կապ է ունեցել իսլամականների հետ եւ ահաբեկչության իրագործման է պատրաստվել:

Նրա բջջային հեռախոսի տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ նա «շփվել է արտասահմանում բնակվող մի մարդու հետ, որը կապ է ունեցել «Իսլամական պետության» հետ եւ երիտասարդ սիրիացիների է հավաքագրել իսլամական ակցիաներ իրականացնելու համար», հայտնել են Քյոլնի դատախազության եւ ոստիկանության ներկայացուցիչները: Ոստիկանության տվյալներով՝ դեռահասը ահաբեկչություն իրագործելու ցանկություն է հայտնել եւ պայթուցիկ սարք հավաքելու հստակ հրահանգներ է ստացել:

Ոստիկանությունը հաստատել է նախնական վարկածը, որի համաձայն՝ 16-ամյա սիրիացի դեռահասը կարճ ժամանակում արմատական հայացքներով է համակվել, փոխանցում DW-ն:

Դեռահասը ոստիկանության հատուկ նշանակության ծառայողների կողմից ձերբակալվել է նախօրեին Քյոլնի մարզադահլիճներից մեկում, որի տարածքում տեղակայված է փախստականների ժամանակավոր ապաստարանը: Օպերացիայի ընթացքում ոստիկանների գործողությունների հետեւանքով փախստականներից երեքը թեթեւ վնասվածքներ են ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ