News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը չի ցանկանում մեկնաբանել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի պաշտոնանկության եւ իր` նախարար նշանակվելու մասին լուրերը:

«Նախարարը քաղաքական պաշտոն է, ժամանակին հայտնի կդառնա, թե ով կլինի պաշտպանության նախարար: Ես գուշակություններով չեմ զբաղվում»,- ասաց նա:

Նշենք, որ Կարեն Կարապետյանի նշանակվելուց հետո ակտիվ խոսակցություններ կան, որ Սեյրան Օհանյանը տեղափոխվելու է ՀԱՊԿ, իսկ նրան փոխարինող հավանական թեկնածուներից մեկն էլ հենց Մովսես Հակոբյանն է: Սեյրան Օհանյանն ավելի վաղ ի դեպ մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ եթե նույնիսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկ ստանա, միանշանակ մերժելու է: http://news.am/arm/news/346801.html

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ