News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«2008- ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ջավախքի հայերը միավորվեցին վրացիների հետ եւ օգնեցին դիմագրավել ռուսական զորքերի գրոհներին»,- այս մասին Երեւանում կայացած ասուլիսում հայտարարել է Վրաստանի Կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Շաշկինը:

Անդրադառնալով կրթական խնդիրներին, նա նշել է, որ Ջավախքի հայկական դպրոցներում հայերենի դասաժամերի կրճատումը ժամանակավոր երեւույթ է: Նա խոստացել է, որ արդեն 2012-ին հայկական դասաժամերի քանակը կավելանա Ջավախքի հայկական դպրոցներում, սակայն դրան զուգահեռ կավելանան նաեւ վրացերենի դասաժամերը:

Ինչ վերաբերում է դասագրքերին, ապա դրանք պետք է վրացերենից թարգմանվեն հայերեն, հետո ուղարկվեն Հայաստան ստուգման, այնուհետեւ կրկին վերադառնան Ջավախք: Իսկ հայոց լեզվի դասագրքերը Ջավախքի դպրոցների համար կստացվեն ուղիղ Հայաստանից:

Իսկ հայոց լեզվի ուսուցիչների համար իսկապես, լավ որոշում է կայացվել. Հաջորդ տարի նրանք վերապատրաստման համար կմեկնեն Քոբուլեթի: Վրաստանի կրթության նախարարը հերքել է նաեւ տեղեկությունները, թե Ջավախքի դպրոցներն անվանափոխվում են:

Նշենք, որ այսօր Հայաստանի եւ Վրաստանի ԿԳ նախարարներ Արմեն Աշոտյանն ու Ալեքսանդր Շաշկինը համագործակցության հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է Հայաստանի կողմից աջակցություն Վրաստանի հայկական դպրոցներին եւ Վրաստանի կողմից աջակցություն Հայաստանում վրացագիտական կենտրոններին: Բացի այդ, վրացի նախարարի այցելության շրջանակներում վրացերենի ամբիոն է բացվել Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Այդտեղ վրացերեն կուսանեն Ջավախքից պետպատվերով Հայաստանում սովորող ուսանողները:

Նշենք, որ Վրաստանի ԿԳ նախարարության պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ