News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Երկիրն արմատական փոփոխությունների կարիք ունի: Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Պատմական ժամանակաշրջանը հաշվի առնելով՝ նոր  կառավարությունը չհաջողելու իրավունք չունի»,- ասաց նա:

ՀՀԿ-ական պատգամավորի համար նոր նախարարների անկուսակցական լինելը ոչինչ չի նշանակում: Սամվել Ֆարմանյանը համոզված է՝ վարչապետը վարվել է այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարել:

Նշենք, որ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 13-ին՝ փոխարինելով Հովիկ Աբրահամյանին: Նորանշանակ վարչապետն արդեն հասցրել է աշխատանքից ազատել գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի, ֆինանսների եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ