News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ղազախստանում 2016-ի սկզբից ինը ահաբեկչություն է կանխվել: Այս մասին հայտնել է Ազգային անվտանգության կոմիտեի փոխնախագահ Նուրգալի Բիլիսբեկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին»:

«2011-ից սկսած նախապատրաստման վաղ փուլում կանխվել են 64 բռնի ծայրահեղական ակցիաներ, իսկ այս տարեսկզբից մինչեւ հիմա՝ ինը: Կանխվել են ահաբեկչական հարձակումները քաղբնակչության զանգվածային կուտակումների վայրերում, նաեւ իրավապահ ու հատուկ պետական մարմմինների աշխատակիցների ու օբյեկտների վրա»,- ասել է Բիլիսբեկովը ծայրահեղականության ու ահաբեկչության կանխարգելմանն ուղղված կլոր սեղանի ժամանակ:

Նրա տվյալներով «Աֆղանստանում, Սիրիայում ու Իրաքում զինված հակամարտություններ սկսվելուց հետո միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ճանբարներից, նաեւ երրորդ երկրներում հենակետային ու տրանզիտային ենթակառուցվածքից արտաքսվել ու արտահանձնվել են Ղազախստանի 45 քաղաքացիներ, 33-ը ինքնուրույն են վերադարձել: Նրանցից 33-ը քրեական պատասխանատվության է ենթարկվել ահաբեկչական գործունեությանը մասնակցելու համար»:

«Ահաբեկչական ու կրոնական- ծայրահեղական բնույթի հանցագործություններ կատարելու համար հինգ տարում 445 մարդ է դատապարտվել, տարեսկզբից՝ 25 մարդ, քննչական մեկուսարաններում մոտ 50 մարդ կա»- հայտնել ԱԱԿ ներկայացուցիչը:

Նա նշել է, որ զինյալ ահաբեկիչների շարքերին են միանում նոր ռեկրուտներ աշխարհի ավելի քան 80 երկրներից եւ այս համատեքստում ուղիղ սպառնալիք է զինված հակամարտություններին Ղազախստանի քաղաքացիների մասնակցությունը: «Վերջին հինգ տարում ԱԱԿ մարմինները 559 ռեկրուտ- ղազախների արգելել են մեկնել ահաբեկչական ակտիվության գոտիներ»,- ասել է Բիլիսբեկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ