News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է երկրի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Զուրաբ Սուրմանիձեին: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները` հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին, Սուրմանիձեն եւ նրա երկու հանցակիցները մեղադրվում են գերմանացի ներդրողին առեւանգելու եւ նրա ազատման դիմաց փող պահանջելու մեջ:

Հետաքննության տվյալներով, Գեորգի Բերուլավան եւ Մուրտազ Մեուրմիշվիլին մի քանի օր անազատության մեջ են պահել գերմանացի մի ներդրողի, նրան ազատելու դիմաց պահանջելով 270 հազար դոլար:

Ինվեստորի վկայությամբ, առեւանգողներն իր նկատմամբ ֆիզիկական ճնշում են գործադրել, այդ թվում նաեւ խորհրդարանի նախկին փոխխոսնակը, ով չէր համաձայնում ստանալ գումարի միայն մի մասը` 100 հազար դոլար:

Փաստի առթիվ քննություն է ընթանում եւ եթե ձերբակալվածներին առաջադրված մեղադրանքը հաստատվի, նրանց սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:

Նշենք, որ Սուրմանիձեն խորհրդարան էր անցել Ալսան Աբաշիձեի կուսակցությունից, այնուհետեւ դարձել նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի թիմի անդամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գորիս» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու «թզբեհի» միջից կասկածելի զանգված է հայտնաբերվել
Հունիսի 4-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական…
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործը կարճվեց. նա ընդունում է իր մեղքը
Նկատի ունենալով, որ ներքոնշյալ անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել․․․
23-ամյա երիտասարդը թիկունքից դանակով հարվածել է պարեկին. նա կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23–ամյա երիտասարդին ՀՀ քրեական...
Մասնակցելու եմ շարժմանը, որ Ձեր վերևում կախված զինանշանի վրա Արարատ լեռը կիսալուսին չդառնա. Գ.Համբարձումյանը՝ դատավորին
Ի դեպ, դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ, «Արմավիր» ՔԿՀ-ում  պահվող...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 114 դեպք. Գրանցվել է 9 ավտովթար. վիրավորվել է 12 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի…
ԱԳՆ-ի դիմաց ակցիայի ընթացքում խուլիգանության գործով 3 անձ կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր` մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ...
Ամենաշատ