News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լատվիայի համար ռազմավարական առաջնայնություններից մեկը մնում է Եվրոպայում արեւելյան հարեւանների կայունությունն ու անվտանգությունը։ Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորումը պետք է կարեւոր տեղ զբաղեցնի միջազգային օրակարգում։ Այս մասին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս ասել է Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը, փոխանցում է ՄԱԿ պաշտոնական կայքը։

Նա նշել է, որ բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, պետք է կատարեն միջազգային իրավունքի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները եւ հարգեն անկախ պետությունների սահմանները։

«Լատվիան միջազգային հանրության հետ մեկտեղ նախկինի պես կպաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք չենք ճանաչում Ղրիմի անեքսիան։ Դրան պետք է վերջ տրվի»,– ասել է Վեյոնիս Ռայմոնդսը։

Նախագահն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը, իսկ կողմերը պետք է պահպանեն Մինսկի համաձայնագրերը։

Վեյոնիս Ռայմոնդսը նաեւ նշել է, որ Լատվիան աջակցում է Ուկրաինային բարեփոխումների հարցում եւ հումանիտար օգնություն է մատակարարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ