News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման կալանավորված անդամ Դավիթ Հովհաննիսյանի խափանման միջոցy փոխելու պահանջով ստորագրահավաք է սկսվել: 

Հովհաննիսյանի ընտանիքը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է ներկայացրել այդ պահանջով դիմում, որին կցված են այն մտավորականների եւ հասարակական-քաղաքական գործիչների ստորագրությունները, որոնք միացել են պահանջին:

Նախաձեռնությանը միացողներն են՝

Եղիշե Պետրոսյան` երաժիշտ,

Տիգրան Հեքեքյան` Երեւանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի պրոֆեսոր, Սայաթ-Նովայի անվան Երաժշտական դպրոցի տնօրեն,

Ռուբեն Հախվերդյան` երգիչ, երգահան, պոետ,

Ռուբեն Բաբայան` Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր,

Թամար Հովհաննիսյան` դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ,

Արա Պապյան` պատմաբան, դիվանագետ, ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Կանադայում, Մոդուս-Վիվենդի կենտրոնի ղեկավար,

Հայկ Ա. Մարտիրոսյան` քաղաքագիտության դոկտոր, Սորբոնի համալսարանի պատմական գիտությունների թեկնածու,

Անահիտ Բախշյան` Երեւանի ավագանու <<Բարեւ Երեւան>> խմբակցության անդամ,

Ստյոպա Սաֆարյան` Երեւանի ավագանու <<Բարեւ Երեւան>> խմբակցության անդամ,

Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր,

Նիկոլ Աղաբաբյան` գեղանկարիչ, ազատամարտիկ,

Տիգրան Խզմալյան` կինոռեժիսոր, սցենարիստ,

Կարեն Անդրեասյան` Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ,

Հարություն Կարապետյան` Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ