News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերակա շահ ճանաչված՝ Ֆիրդուսի 33 թաղամասի բնակիչները, որոնք այսօր՝ սեպտեմբերի 22-ի առավոտից Կառավարության մոտ են, քիչ առաջ փորձեցին փակել Տիգրան Մեծի պողոտան:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները նրանց թույլ չտվեցին փակել փողոցը, ինչի հետեւանքով նրանց ու բնակիչների միջեւ վիճաբանություն սկսվեց, այնուհետեւ թեթեւ քաշքշուք տեղի ունեցավ:

Այս պահին բնակիչները կանգնած են Տիգրան Մեծի պողոտայի հարակից մայթին, որտեղ ոստիկանները պատ են կազմել, որպեսզի նրանց թույլ չտա փողոց դուրս գալ:

Հիշեցնենք, որ 2008թ. Ֆիրդուսի, Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն  ուշացումներով:

Տպել
Ամենաշատ