«Զինված խմբի» գործով 20 մեղադրյալների մեղադրանքները խստացվել են, հայտարարվել է նախաքննության ավարտը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ մեղադրյալների պաշտպաններից:
Նախկին՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու եւ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, (223-րդ հոդվածի 1-ին մաս, 235-րդ հոդվածի 2-րդ մաս) մեղադրանքներին ավելացվել է իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելու մեղադրանքը (35-300-րդ հոդված):
Մեղադրյալներից են Նելլի Մինասյանը, Մարինե Կաթանյանը, Ասյա Մկրտչյանը, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը: