News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Բյուջեն կազմվելու է այնպես, որպեսզի մեր հարկատուների փողերը խնայողաբար օգտագործենք եւ նպատակային: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը: Նա 10 օր ժամանակ խնդրեց լրագրողներից՝ հավելելով, որ այդ ժամանակ իմ բոլոր ջանքերը ներդնելու է բյուջեի կառուցման մեջ:

Նրա խոսքով՝ բյուջեն սովորաբար կառուցվում է ելնելով տնտեսական իրավիճակից, քանի որ բյուջեի մասին օրենքը ոչ միայն ֆինանսական փաստաթուղթ է, այլեւ դրանով կարողանում ես եղած տնտեսական միջավայրում ազդակներ հաղորդել:

«Դա պետք է լինի իրատեսական: Եթե քո տնտեսական միջավայրը ներկա պահին բավականին խնդրահարույց է տնտեսական պոտենցիալի տեսանկյունից, եւ դու կառուցում ես բյուջե, որն անիրատեսական է, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ քո երկրի տակ իրականում թաքնված ռումբ դնելը: Դա խիստ վտանգավոր է: Ավելի լավ է հանրության հետ բացատրել, թե ինչ կարելի է անել՝ ինչու այս ծախսում պահպանողական ենք, ինչու աննպատակահարմար ենք գտնում այս ծախսը կատարել: Սա է լինելու իմ աշխատանքը»,-ասաց Արամյանը:

Ինչ վերաբերում է այս տարվա ցուցանիշներին, ֆինանսների նախարարը նշեց, որ դեռ քննարկում են Արժույթի համաշխարհային կազմակերպության հետ: «Տարվա արդյունքներով դեռ քննարկում ենք ԱՄՀ-ի հետ: Կան տնտեսական աճի տարբեր գնահատականներ՝ 2.2-ից մինչեւ 3,5 տոկոսի սահմաններում, բայց կան հանգանանքներ, որոնց հետ պետք է հաշվի նստենք: Դրանք երկուսն են, որոնք տեղի են ունեցել 2013-ից: Առաջին ցնցումը, որը եղել է տարբեր երկրներում այն է, որ 2013-ից նկատվեց, որ միջոցները հակառակ ուղղությամբ սկսեցին շարժվել՝ արեւմուտքից արեւելքը դարձավ արելեւքից՝ արեւմուտք: Դա իհարկե, առաջացրեց փոխարժեքի ճնշումներ: Դա բերում է հիմնական ապրանքների շուկաների շրգրտման: Մենք էլ գլոբուսի վրա ենք ապրում, լուսնի վրա չենք, բնականաբար, մեր վրա էլ է ազդել:

Երկրորդ գործոնը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն են, որոն ազդում են Հայաստանի վրա, քանի որ ինտեգրացիայի մեջ ենք Ռուսաստանի հետ»:

Անդրադառնալով այս պահին եղած տնտեսական իրավիճակին եւ նախորդ կառավարությանը, Վարդան Արամյանն ասաց. «Ճիշտ չէ անցյալի վերաբերյալ գնահատականներ տանք, որովհետեւ վաղը ես ինքս այլ գործի տեղափոխվեմ, ու իմ հաջորդը գա ասի՝ այստեղ միջոցները մսխվել է, լավ չի արվել: Դրանով շեղվում ենք հիմնական գործից, ընկնում ենք բամբասանքների հետեւից: Ավելի ճիշտ է իդենտիֆիկացնել խնդիրը, գործիքները, ու մտածենք, թե ինչ գործիք ունենք ու ինչպես ենք հասնելու դրան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ