News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերակա շահ ճանաչված՝ Ֆիրդուսի 33 թաղամասի բնակիչներին, որոնք այսօր՝ սեպտեմբերի 22-ին փորձեցին փակել Տիգրան Մեծի պողոտան, մոտեցավ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բնակիչները չցանկացան նրա հետ զրուցել` նշելով, որ այլեւս չեն հավատում նրա տված խոստումներին:

Ֆիրդուսի 33 թաղամասի բնակիչները կոչ արեցին նորանշանակ վարչապետին ընդունել իրենց եւ լսել իրենց պահանջները, սակայն, նրանց այդպես էլ ոչ ոք չմոտեցավ:

«Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյան, մենք պահանջում ենք, ընդունել մեզ եւ լսեք մեր խնդիրները, լուծում տաք դրանց»,-ասացին նրանք:

Հիշեցնենք, որ 2008թ. Ֆիրդուսի, Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն  ուշացումներով:

Տպել
Ամենաշատ