News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը համաձայն է որոշակի մակարդակում նավթի արդյունահանման սառեցմանը, եթե նավթ արդյունահանող երկրներն այդպիսի որոշում ընդունեն սեպտեմբերի 27-28-ին Ալժիրում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպմանը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլլաեւը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ համաշխարհային շուկայում նավթի գները որոշում են ոչ այնքան ՕՊԵԿ-ը, «որքան ԱՄՆ նավթային ընկերությունները, որոնք թերթաքարային նավթ են արդյունահանում, եւ ամերիկյան բակերը»:

Նավթ արդյունահանող երկրների՝ ներառյալ ՕՊԵԿ երկրների եւ Ռուսաստանի նավթի արդյունահանման սահմանափակման համաձայնության հասնելու նախորդ փորձը տապալվել էր: Դոհայում ապրիլի կեսին ընթացած բանակցությունների ընթացքում Սաուդյան Արաբիան պնդել էր, որպեսզի Իրանը ՕՊԵԿ-ի մյուս անդամների հետ սառեցնի նավթի արդյունահանումը, սակայն Թեհրանը մերժել էր, քանի որ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո նոր է միայն սկսում վերականգնել նավթի արտահանման ծավալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ