«Բաքու» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշել է տուգանել թիմի բոլոր խաղացողներին՝ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի պատասխան հանդիպմանը շվեյցարական «Բազել» թիմին 1:5 հաշվով պարտվելու համար։ Ինչպես հաղորդում է Azerisport-ը, տուգանքը վերաբերում է նաև մարզչական շտաբին։ Առանձին պատիժ է ստացել պաշտպան Ստեւան Բատեսը, որը կոպիտ սխալներ է թույլ տվել վերոհիշյալ խաղում։