News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի «Դոլմաբահչե» պալատում կազմակերպված «Աբդուլ Համիդին եւ նրա ժամանակաշրջանին նվիրված խորհրդաժողովին հատուկ ուղերձ է հղել։

Թուրքական Timeturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձում սուլթան Աբդուլ Համիդը ներկայացվել է որպես մեծ սուլթան եւ երկրիկ համար Օսմանյան կայսրության կարեւոր սուլթաններից մեկը։

Էրդողանը պնդել է, թե սուլթան Աբդուլ Համիդը բարեփոխիչ է եղել եւ ժամանակակից շատ դրական բաների հիմք է դրել։

Նշենք, որ նույնիսկ թուրքական պաշտոնական տվյալներով արյունոտ սուլթան անունը վաստակած Աբդուլ Համիդի կողմից 1894-1896 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում կոտորվել է 300 000 հայ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ