News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստան-Իրան ապագա ազատ տնտեսական գոտին կարող է օգնել իրանական ապրանքների հետ աշխատանքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռուսական «X5 Retail Group» կոնցեռնի պետական կառույցների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Մանուչար Քութատելաձեն, որը Երեւանում է՝ «Պատրաստված է Հայաստանում» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաները ներկայացրել են նոր գոտու հեռանկարները: Դրա շնորհիվ իրանական արտադրանքը կարող է հեշտությամբ հասնել ռուսական շուկա: «Մենք շփվում ենք իրանական ընկերությունների հետ: Ներկայում մեր խանութներում Իրանը հիմնականում ներկայացված է մրգերով եւ բանջարեղենով, բայց համագործակցությունը կարող է ընդլայնվել»,- հայտարարեց Քութատելաձեն:

Ֆինանսական կազմակերպություններն իրենց հերթին պատրաստ են արժութային ռիսկերից ապահովագրության մեխանիզմներ առաջարկել: Ընդ որում՝ խոսքը միայն արժութային հեջի մասին չէ:

«Այդ պարագայում մենք, ամեն դեպքում, կապվում ենք դոլարին, իսկ մենք կարող ենք հեռանալ այդ բաղադրիչից: Մենք խոսում ենք այն մասին, որ յուրաքանչյուր երկիր, որն իր արժույթն ունի, կարող է աշխատել դրանով: Մեխանիզմներ կան, բիզնեսը գաղափար է տալիս այն մասին, թե ինչ է ուզում, իսկ ֆինանսական հատվածն արդեն հնարավոր միջոցներ է գտնում»,- հավելեց X5-ի մենեջերը:

Ռուսական X5 Retail group կոնցեռնը միավորում է «Պյատյորոչկա», «Պերեկրյոստոկ» եւ «Կարուսել» սուպերմարկետները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ