Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում այսօր՝ սեպտեմբերի 22-ին դի է հայտնաբերվել:
Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ փրկարարներն ահազանգով մեկնել են, բացել են բնակարանի դուռը եւ պատշգամբի հատակին հայտնաբերել 1938 թ. ծնված Կ. Ի.-ի դին: