News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Նարիշկինին առաջարկել է ղեկավարել Արտաքին հետախուզական ծառայությունը: Այս մասին խոսվել է Նարիշկինի, ինչպես նաեւ ԱՀԾ տնօրեն Միխայիլ Ֆրադկովի հետ Պուտինի հանդիպման ժամանակ:

Ըստ Ինտերֆաքսի՝ Ֆրադկովն էլ կնշանակվի Ռուսական երկաթուղու տնօրենների խորհրդի նախագահ: Նարիշկինի նշանակման մասին հրամանագիրը կստորագրվի առաջիկայում:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինը հույս է հայտնել, որ վերջին խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը Նարիշկինին տված ընտրողներն ըմբռնումով կմոտենան այն հանգամանքին, որ նա ստիպված կլինի վայր դնել մանդատը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ