Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ին քննադատել է հրեական պետության հանդեպ «վրդովեցուցիչ անհավասարակշիռ քաղաքականության համար»: Այս մասին գրում է Newsru Իսրայելը:
«Տարածաշրջանում բռնաբարում են կանանց եւ սպանում փոքրամասնություններին, բայց ՄԱԿ-ը միայն մեզ վրա է կենտրոնանում: ՄԱԿ-ն իր ուղին սկսել է որպես բարոյական ուժ, սակայն վերածվել է բարոյական եւ էթիկական ֆարսի»,- ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից հայտարարել է Նեթանյահուն:
Նա ՄԱԿ-ում իրենց հակառակորդներին կոչ է արել «վայր դնել զենքը, քանի որ Իսրայելի դեմ պատերազմը ՄԱԿ-ում ավարտվել է»:
Խոսելով Պաղեստինի մասին՝ Նեթանյահուն նշել է, որ հավատում է խաղաղության հասնելու հնարավորությանը՝ հիմնված երկու պետության երկու ժողովուրդների համար սկզբունքին: Նա Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: