News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) պատրաստ են ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կամ ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպաններ Իգոր Պոպովը (ՌԴ), Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Հանդիպումների ընթացքում մենք առանձնակի ուշադրություն ենք հատկացրել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը: Մասնավորապես, քննարկվել են մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլեր՝ բանակցություններում առաջընթացի հասնելու համար, որոնք կարող են հանգեցնել լուծման հասնելուն:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել այն առաջարկությունների առիթով, որոնք կարող են կողմերը քննարկել:

Մեր կառավարությունները պատրաստ են ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կամ ԱԳ նախարարների հանդիպումը:

Մենք ծրագրում ենք մոտ ապագայում տարածաշրջան այցելել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ