News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի կառավարությունը հավանություն է տվել Ֆրանսիայից 36 նմուշ «Ռաֆալ» տեսակի մարտական օդանավ գնելու պայմանագրին։ AFP–ի փոխանցմամբ՝ դա Ֆրանսիայի ռազմական ավիացիայի համար ամենախոշոր արտահանման գործարքն է։ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանն արդեն մեկնել է Նյու Դելի պայմանագիրը ստորագրելու համար։

Համաձայնագրի մանրամասները, մասնավորապես, գինն ու սպառազինությունների ամբողջական կոմպլեկտը կներկայացվեն պայմանագրի պաշտոնական ստորագրումից հետո։

Հնդկական Press Trust գործակալության տեղեկություններով՝ Հնդկաստանը օդանավերի համար 7.9 մլրդ եվրո է վճարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ