News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերի հայտարարությունները՝ ԱՄՆ նախընտրական արշավին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին, աբսուրդի նոր մակարդակ է, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Ռուսաստանի ընտրական գործընթացի կազմակերպման վերաբերյալ գնահատականները տրվել են, այդ թվում՝ միջազգային դիտորդների կողմից, եւ ոչ մի հիմք չկա այդ տեսանկյունից անդրադառնալ այդ շաղակրատանքին, որը հասնում է Վաշինգթոնից: Սակայն եւս մեկ պահ կա, որին հարկ է ուշադրություն դարձնել»,- ասել է Ռյաբկովը:

Նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները՝ ներառյալ ուժայինները, չգիտես ինչու, «սկզբունքորեն եւ հետեւողականորեն աչք են փակում իրենց եվրոպական դաշնակիցների կողմից ԱՄՆ նախընտրական արշավին չդադարող զանգվածային միջամտության   վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ