Հայաստանը բանակցում է չինական ընկերությունների հետ պղնձաձուլական գործարանում ներդրումների հարցով։ Այս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։
Այդ ընկերությունների թվում են «MCC Overseas»–ը, «China National Building Materials Group Corporation»–ը եւ ուրիշները։ Նրանց հետ հայկական կողմը կպայմանավորվի մի շարք խոշոր արդյունաբերական նախագծերի հարցով՝ պղնձի ձուլում, ցեմենտի, ապակու եւ պերլիտի արտադրություն։ «Բանակցային գործընթացն, ըստ էության, արդեն սկսվել է։ Հույս ունենք այն ավարտին հասցնել»,– հավելել է Մինասյանը։