News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները, հրաժարական տալու խնդիր չկա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլում հրապարակված լուրերը, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ լարված հարաբերությունների պատճառով հրաժարական է տալու եւ արդեն իսկ հավաքել է աշխատասենյակի իրերը:

«Խնդրում եմ՝ ով ցանկություն ունի, կարող է մտնել՝ տեսնել իմ աշխատանքային գրաֆիկը, օրը: Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները, հրաժարական տալու խնդիր չկա, որովհետեւ մենք ժամանակավոր զբաղեցնում ենք այս պաշտոնը, պաշտոնակատարներ են: Ըստ օրենքի կառավարության կազմավորումը ենթադրում է ՀՀ նախագահի հրամանագիր՝ վարչապետի առաջարկությամբ, որից հետո պարզ կլինի՝ նախարարը նշանակված է, թե ոչ: Այս պահին ես պաշտոնակատար եմ, շարունակելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ չի եղել նոր հրամանագիր»,- ասաց նա:

Անդրադառնալով իր եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերություններին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց միջեւ չկա որեւէ լարվածություն, չի եղել որեւէ կոնֆլիկտ: «Ես անկեղծ եմ ասում, ես իսկապես շնորհակալ եմ, որ նա ունի հստակ տեսակետ բիզնես հանրության, բիզնես հատվածի բեռը թեթեւացնելու, բյուրոկրատիան, չինովնիկությունը նվազեցնելու վերաբերյալ: Սա կարեւոր ուղղորդում է»,-ասաց նա ու հավելեց. «Վստահ եմ, որ թե ՀՅԴ ԳՄ-ն, թե ՀՀԿ ղեկավար մարմինը քաղաքական համագործակցության հուշագիրը կյանքի կոչելու պատրաստակամություն ունեն, թվացյալ լարվածությունը ավելի շատ առանձին հատվածների ցանկությունն է, քան իրականում կա: Ավելի լավ չէ՞, որ կառավարության նիստերը լինեն բաց բանավիճային»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ