News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հոբբիտների» (Ֆլորես կղզու թզուկ հոմինիդների, որոնք հասակը մեկ մետր է, իսկ ուղեղի ծավալը` շիմպանզեների ուղեղի չափ) վերացման համար մեղավոր են համարվել հին մարդիկ: Համապատասխան հիպոթեզը ներկայացվել է Մարդու էվոլյուցիայի ուսումնասիրման եվրոպական ընկերակցության ամենամյա հավաքին   (European Society for the Study of Human Evolution), հայտնում է Lenta-ն: 

Որպես ապացույց այն բանի, որ Homo sapiens-ներն են ոչնչացրել Homo floresiensis-ներին, հետազոտողները ներկայացրել են առաջինների ատամները: Դրանք հայտնաբերվել են Ֆլորես (Ինդոնեզիա) կղզում գտնվող նույն քարանձավում, որտեղ առաջին անգամ հայտնաբերել են նաեւ «հոբբիտներին»:

Հայտնաբերված մնացորդների տարիքը 46 հազար տարի է կազմում: Այսպիսով` հնագույն մարդիկ լիովին կարող էին այցելել քարանձավ եւ ոչնչացնել  «հոբբիտներին»: Հետաոտողները պնդում են, որ Homo sapiens-ները Homo floresiensis-ների հետ ակտիվորեն մրցակցում էին Ֆլորես կղզում գոյատեւման համար եւ ի վերջո ոչնչացրեցին նրանց:    

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ