News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սա իշխանության խայծն է, որ ընդունել եք: Այս մասին, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանին ուղղված իր բաց նամակում գրել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Բաց նամակում, մասնավորապես ասվում է.

«Հարգելի պարոնայք,

Նիկոլ ջան, Էդմոն ջան,

սրտի ցավով եմ հետեւում այս օրերին իրար հանդեպ կատարվող ձեր քայլերին: Եթե շատ լավ չճանաչեի երկուսդ էլ, միգուցե ձայն չհանեի, կասեի քաղաքականություն է, ամեն ինչ քաղաքականության կանոնների մեջ են: Բայց լավ իմանալով ձեզ, շատ լավ հասկանալով, թե ինչ կարեւորություն ունեք երկուսդ էլ վաղվա Հայաստանի համար, չեմ կարող մտածածս չբարձրաձայնել: Նիկոլ ջան, Էդմոն ջան, ֆիկցիա է գաղափարը, թե «իշխանության ձայները, միեւնույնն է, ֆիքսված սեգմենտ են» եւ պետք է պայքարել ընդդիմության ձայներին տիրանալու համար:

Սա իշխանության խայծն է, որ ընդունել եք: Այսօր ձեր հրապարակային փոխադարձ «հարձակումները» մեծ հաճույքով տարածվում են, իսկ արդյունքում շարքային մարդը սկսում է մտածել «դե լավ, սրանք դեռ բան չունեն կիսելու, որ սենց են անում, բա որ իշխանություն ունեցան, ինչ կանե՞ն: Չարիքի փոքրագույնը երեւի էս եղածներն են, գոնե պարզ է, ինչ են անելու»: Արդյունքում դուք պայքարում եք ոչ թե ընդդիմադիր ձայների համար, այլ ձայներ եք ուղարկում իշխանությանը: Մի՛ արեք դա, խնդրում եմ ձեզ, մարդիկ ձեզ այնքան մոտիկից չգիտեն, որքան ես գիտեմ, մի՛ փչացրեք հույսը, ուրիշ հույսի տեղ գրեթե չկա:

Հրավիրում եմ երկուսիդ էլ մեր տուն` իմ քաշած գինին խմելու եւ մի քիչ մտորելու մեր երկրի ապագայի մասին»:

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը առաջարկել էր Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները միավորվեն ընդդեմ ՀՀԿ-ի թեկնածուի, որ կարողանան հաղթանակ տոնել,  ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե եթե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարի, որ Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար, որ Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով, չի հանդիսանում լեգիտիմ նախագահ եւ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանին Իմպիչմենտի ենթարկելու նախագիծ ներկայացնի ԱԺ, ապա  Վանաձորում իրենց թեկնածուն ինքնաբացարկ կհայտնի։

Ավելի ուշ էդմոն Մարուքյանն էլ արձագանքել էր, որ պատրաստ է միանալ  Սերժ Սարգսյանին Իմպիչմենտի ենթարկելու Նիկոլ Փաշինյանի նախագծին։  Վերջինս էլ իր հերթին հակադարձել էր, թե ժամանակին այդպիսի նախագիծ ներկայացրել է, որի տակ չի ստորագրել Էդմոն Մարուքյանը։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ