News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայում անցկացված «Դրամների համաստեղություն-2016» միջազգային տասներորդ հոբելյանական մրցույթում ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2015 թ. թողարկած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամը «Տարվա հուշադրամը» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունից:

Հուշադրամի տեխնիկական չափանիշները

Անվանականարժեքը 100 դրամ

Մետաղը եւ հարգը  արծաթ 9250

Տրամագիծը  50,0 մմ

Քաշը   67,2 գ

Որակը  սովորական (հնաձեւ)

Դրամաշուրթը հարթ

Տպաքանակը 1000 հատ

Հուշադրամի էսքիզների հեղինակներն են Սուրեն Սիմոնյանը եւ Արամ Ուռուտյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Դիմերես` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ (աջից ձախ). սգվոր մոր հուշարձան (Իժեւսկ, ՌԴ, 2010 թ., հեղինակ՝ Թ. Աբրամիձե),  երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան (Փարիզ, Ֆրանսիա, 2003 թ., հեղինակ՝ Դ. Երեւանցի), խաչքար-հուշարձան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստան, 1965 թ., հեղինակ՝ Ռ. Իսրայելյան), հուշասյուն-խաչքար  (Գլենդել, ԱՄՆ, 2000 թ., հեղինակ՝ Ք. Քարիբյան): Ներքեւում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Երեւան, Հայաստան, 1967 թ., հեղինակներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան):

Դարձերես` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ (աջից ձախ). հուշարձան՝ հայ հայդուկներին (Ուջան, Հայաստան, 1989 թ., հեղինակ՝ Յու. Մինասյան), հուշակոթողի մի հատված արծվի տեսքով (Հալեպ, Սիրիա, 1990 թ., հեղինակներ՝ Վ. Բերթիզյան, Գ. Երամյան), հուշատախտակի մի հատված` կնոջ քանդակ (Սան Պաուլու, Բրազիլիա, 1966 թ., հեղինակ՝ Խոսե Հերեզ Ռեկալդե), խաչքար (Անտվերպեն, Բելգիա, 2003 թ., հեղինակ՝ Հ. Սոֆոյան): Ներքեւում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նշենք, որ «Դրամների համաստեղություն» հուշադրամների միջազգային մրցույթը անցկացվում է 2007 թվականից: 2016 թ. մրցույթին մասնակցել են թվով 44 կազմակերպություն 29 երկրից (կենտրոնական բանկեր, դրամահատարաններ, մատակարար ընկերություններ եւ այլն):

Մրցույթին ներկայացված էր ավելի քան 240 հուշադրամ եւ 21 հավաքածու: Մրցույթի հաղթողներին որոշել է ժյուրին, որի կազմում էին փորձագետներ համաշխարհային հայտնի թանգարաններից եւ աճուրդի տներից,կենտրոնական բանկերից, հուշադրամներմատակարարողընկերություններից, դրամագիտական ասոցիացիաներից եւ մասնագիտացված հրատարակչություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ