News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Այ Թի» ոլորտը ժամանակի հրամայականն է դարձել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարինե Մինասյանը, ով կոլեգիայում համակարգում է ներքին շուկաների, տեղեկատվայնացման եւ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը, շնորհավորել է Վահան Մարտիրոսյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա կարեւորել է տրանսպորտի եւ կապի նախարարության հետ համագործակցությունը:

Նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` նշել է. «Կապի բնագավառում Հայաստանում շատ զարգացած են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ենթակառուցվածքները: Կաշխատենք, որպեսզի թվային ինտեգրացիոն գործընթացներում շատ արագ հասնենք հաջողության»:

Նախարարը բարձր է գնահատել Եվրասիական տնտեսական միության դերը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ մյուս ճյուղերի զարգացման գործում` հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ