News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ամբողջ միջուկային զենքը գտնվում է նրա տարածքում, եւ Մոսկվան մտադիր չէ այն այլ երկրներում տեղակայել: Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի Սպառազինության չտարածման եւ վերահսկողության վարչության պետ Միխայիլ Ուլյանովը, հայտնում է Life-ը: 

«Ամբողջ միջուկային զենքը, ներառյալ` մարտավարական, բացառապես մեր պետական  տարածքում է: Մենք չենք նախատեսել այն տեղակայել ուրիշ որեւէ շրջանում», — հավելել է Ուլյանովը:

Նա նշել է, որ Ռուսաստանն անհնար է համարում միակողմանի կարգով միջուկային զինաթափումը:   «Անհնար է շարունակել միակողմանի կարգով միջուկային զինաթափումը, երբ Ռուսաստանը  85 տոկոսով կրճատել է իր ռազմավարական միջուկային ներուժը», - հայտնել է դիվանագետը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ