News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեհաստանի սեյմի պատգամավորները դեմ են քվեարկել աբորտի ազատականացման քաղաքացիական օրինագծին, հայտնում է «ՌԻԱ Նովոստ»-ն: 

«Փրկում ենք կանանց» կոմիտեի կազմած օրինագծով առաջարկվում էր աբորտ թույլ տալ մինչեւ 12 շաբաթական հղիության դեպքում՝ առանց լրացուցիչ պայմանների, իսկ այդ ժամկետից հետո՝ այնպիսի դեպքերում, որոնք նախատեսված են գործող օրենքով (կնոջ կյանքին սպառնացող վտանգի, պտղի ծանր հիվանդության կամ բռնաբարության դեպքերում):

Լեհաստանի Գյուղացիական կուսակցությունը օրինագիծը մերժելու առաջարկ է ներկայացրել սեյմ: Այդ որոշմանը կողմ է քվեարկել 230 պատգամավոր, դեմ՝ 173, ձեռնպահ՝ 15: 

Ներկայումս Լեհաստանում գործում է 1993 թվականին ընդունված օրենքը, որն աբորտը արգելում է՝ բացառությամբ մի քանի իրավիճակների, մասնավորապես՝ աբորտ է թույլատրվում ծննդկանի առոջության սպառնալիքի, պտղի պաթոլոգիայի, բռնաբարության դեպքերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ