News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ Երկրի մթնոլորտը թթվածին է կորցնում: Կյանքի համար անհրաժեշտ գազի մակարդակը վերջին 800 հազար տարվա ընթացքում նվազել է   0,7 տոկոսով, հայտնում է Lenta-ն: 

Մինչեւ Երկրի վրա կյանքի ծագումը, մեր մոլորակի մթնոլորտում թթվածինը բացակայում էր:  Ցիանաբակտերիաների առաջացումից հետո դրա խտությունը սկսել է աճել:   Վերջին մի քանի հարյուր մլն տարվա ընթացքում մոլորակի օդային թաղանթում գազերի պարունակությունը կայուն մակարդակում էր մնում: 

Հետազոտողները ստուգել են վերջին  մի քանի հարյուր հազար տարվա ընթացքում մթնոլորտում թթվածնի խտությունը` վերլուծելով սառցային կերնները` սառույցի նմուշները, որոնք վերցվել էին Գրենլանդիայում եւ Անտարկտիդայում:  Դրանցում պղպջակներ են պարունակվում, որոնք անցյալում օդի կազմության մասին տեղեկություններ են պահում: Գիտնականները ստուգել են թթվածնի եւ ազոտի իզոտոպների հարաբերակցությունը եւ պարզել են, որ կյանքի համար անհրաժեշտ գազի քանակությունը գրեթե մեկ տոկոսով նվազել է:   

Գիտնականները մի քանի բացատրություն են առաջարկում: Նախ` էրոզիայի արագության մեծացումը կարող էր ուժեղացնել թթվեցման գործընթացները: Երկրորդ` եթե չդիտարկվի կլիմայի անտրոպոգեն փոփոխությունը, վերջին միլիոնավոր տարիների ընթացքում ջրոլորտի միջին ջերմաստիճանը նվազել է, ինչի հետեւանքով օվկիանոսներն  ի վիճակի են դարձել իրենց ներսում ավելի շատ թթվածին տարրալուծել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ