News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Volkswagen-ը քիմիայի ոլորտում Շնոբելյան մրցանակ է ստացել (Նոբելյան մրցանակի պարոդիան): Գերմանական ավտոկոնցեռնը այդ պարգեւին արժանացել է վնասակար արտանետումները նվազեցնելու հատուկ սարք ստեղծելու համար, որի պատճառով այսպես կոչված «դիզելային սկանդալ» էր բորբոքվել, հայտնում է Motor–ը:

 2015-ի սեպտեմբերին ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը մեղադրել է Volkswagen–ին իր դիզելային ագրեգատների վրա «խաբեբայական» սարքավորումներ օգտագործելու համար: Հատուկ ծրագրային ալգորիթմը ուժային սարքերը իբրեւ փոխադրում էր «մաքուր ռեժիմի»՝ վնասակար նյութերի արտանետումը նվազեցնելով մի քանի տասնյակ անգամ: ԱՄՆ-ում «դիզելգեյթն» անդրադարձել է մոտ 600 հազար ավտոմեքենաների վրա: Ամբողջ աշխարհում այդ «կեղծ» սարքը գործածող մեքենաների քանակը մոտ 11 մլն-ի էր հասնում:

Սկանդալի պատճառով գերմանական կոնցեռնի ղեկավարությունը ստիպված է եղել հրաժարական տալ, Ամերիկայում , Եվրոպայում ու Ասիայում այս հարցով մի շարք հետաքննոթյուններ ու դատավարություններ են սկսվել:

2016-ի ամռանը «Ֆոլկսվագենն» ու ԱՄՆ իշխանությունները եկել են համաձայնության, որի շրջանակում գերմանացիները պարտավորվել են 15 մլրդ դոլար վճարել դիզելային սկանդալը կարգավորելու համար: Գումարը կհատկացվի տուժած հախաճորդներին , նաեւ տեղի բնապահպանական կազմակերպությունների դատական հայցերով վճարումների համար: 2017-ից սկսած Volkswagen-ն ամբողջովին կդադարեցնի դիզելային ավտոմեքենաների ամերիկյան վաճառքը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ