News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պերուոում՝ հնդկացիների Քվիլկապամպա քաղաքի կողքին երկրաբանները հողի վրա նոր գեոգլիֆներ՝ հսկայական նկարներ են գտել: Հետազոտության մասին հոդվածը տպագրության համար ընդունել է Journal of Archaeological Science ամսագիրը, հայտնում է LiveScience–ը:

Պերուում հին քաղաքի շրջակայքը ուսումնասիրելիս՝ հետազոտողները համատեղել են արբանյակային լուսանկարները, դրոններից ստացված աէրոլուսանկարներն ու ցամաքային դիտարկումների արդյունքները: Արված աշխատանքի արդյունքում գիտնականները քարտեզի վրա նշել են բազմաթիվ նոր՝ մինչ այդ անհայտ կլոր գեոգլիֆներ: Դրանցից մի քանիսը պարզապես կլորակներ էին: Սակայն կային նաեւ ավելի բարդ ձեւեր: Մի գեոգլիֆը կազմված էր 6 կոնցենտրիկ շրջաններից: Բացի դրանից որոշ պատկերների ներսում կամ կողքին հետազոտողները քարակույտեր են գտել:

Հայտնաբերված նկարների չափերը շատ տարբեր էին: Հասարակ օղակները ունեին 2-4 մետր տրամագիծ: Իսկ ամենախոշորի չափերը հավասար էին երկու բասկետբոլային դաշտերի մակերեսին:

Հետազոտողները համարում են, որ բոլոր այդ պատկերները ստեղծվել են Ք. հ 1050-1400 թթ. ժամանակահատվածում Կվիլկապամպա քաղաքի բնակիչների կողմից: Այդ ժամանակ դա խոշոր առեւտրային քաղաք էր, որի չափերը 70 հա էին հասնում:

Ամենահայտնի գեոգլիֆները Նասկա պլատոյի վրայի հանրահայտ պատկերներն են: Կան գեոգլիֆներ ստեղծելու մի քանի ձեւեր՝ նախշի շրջագծով հողի վերին շետը հանելու, նախատեսվող նախշի գծերի վրայով խիճ լցնելու, անհրաժեշտ նկարը ձեւավորող ծառեր տնկելու միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ