News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մոսկվան կոչ է անում կանխել ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջեւ Սիրիայում հրադադարի մասին համաձայնագրի ձախողումը, օբյեկտիվ հետաքննել դրա իրոգործմանը խոչընդոտող միջադեպերը Դեր Զորում ու Հալեպում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով «սկզբունքայնորեն կարեւոր է կատարել ՄԱԿ ԱԽ պահանջը՝ այսպես կոչված չափավոր ընդդիմությունը ահաբեկիչներից տարանջատելու մասին»

«Եվ այս հարցում պատասխանատվությունը ԱՄՆի ու նրա ղեկավարած կոալիցիայի անդամների վրա է: Ներկա պայմաններում դրանից հրաժարվելը չի կարող չամրապնդել այն կասկածները, որ «Ջեբհաթ ան Նուսրան» ուզում են հեռացնել հարվածից ու որ ռեժիմի փոփոխության ծրագրերը ոչ մի տեղ չեն անհետացել, եւ դա ՄԱԿ Ախ բանաձեւի կոպիտ խախտում է», -նշել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ