News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայում անվտանգությունը կարող է կառուցվել միայն հավաքական հիմունքներով: Այս մասին սեպտեմբերի 23-ին ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանում համաքաղաքական քննարկման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ_ը:

«Եվրոպայում ամուր անվտանգությունը կարող է միայն հավաքական լինել»,- ասել է նա: «Դրա համար ես առաջարկել եմ ուշադրությունը սեւեռել Եվրոպայում սպառազինումների նկատմամբ հսկողություն ապահովելու վրա ՝ հաշվի առնելով նոր մարտահրավերները ու նոր տեխնոլոգիաները, որոնցից շատերը չեն հիշատակվում գոյություն ունեցող փաստաթղթերում: Մեր նպատակն է ավելի շատ անվտանգություն ապահովել բոլորի համար»- շեշտել է Շտայնմայերը

«Մենք այս տարի ստանձնել ենք նախագահություն ԵԱՀԿ-ում, քանի որ ուզում ենք ամրապնդել Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ երկխոսությունը այս բարդ ժամանակներում»,- շարունակել է նա: Շտայնմայերի կարծիքով ԵԱՀԿ-ն միակ կազմակերպությունն է, որտեղ «մշտական հիմունքներով փոխգործակցում են Արեւելքն ու Արեւմուտքը»: «Մենք ունենք ՄԱԿ-ի ու դրա նման կառույցների կարիքը, որ շահերի տարբերության ու տարաձայնությունների պատճառով օտարացում չառաջանա ու հող չստեղծվի նոր հակամարտությունների համար»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ