News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 23-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի  Գյուլագարակ եւ Գարգառ գյուղերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնութունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ում «Մերսեդես E-124» մակնիշի 32 UU 354 պ/հ (վարորդ՝ Վ. Հ., ծնված1960 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վ.Հ.-ը հոսպիտալացվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ եւ մահացել է:

Հրշեջ-փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ