News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վետո է դրել այն օրինագծի վրա, որի համաձայն, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետեւանքով զոհվածների ընտանիքները կարող են Միացյալ Նահանգներում դատերի միջոցով հայցեր ներկայացնել Սաուդյան Արաբիայի կառավարության դեմ, հայտնում է   DW-ն: 

Ավելի վաղ ամերիկյան խորհրդարանի պալատները հավանություն էին տվել այդ նախագծին, որն Օբամային էր ուղարկվել ստորագրության համար Նյու Յորքում, Վաշինգտոնում եւ Փենսիլվանիայում ահաբեկչական գործողությունների  15-րդ տարելիցի նախօրեին. ահաբեկչությանը զոհ էր գնացել մոտ  3000 մարդ:

«Խորը ցավակցություն» հայտնելով զոհվածների ընտանիքին` Օբաման նկատել է, որ նման օրենքը «վնաս կհասցներ ԱՄՆ-ի ազգային շահերին» եւ կվնասեր «ինքնիշխան պետությունների` քաղաքացիական պատասխանատվությունից ազատ լինելու բազմամյա սկզբունքներին»: 2001 թվականի սեպտեմբերին ահաբեկչություն իրականացրած 19 մարդուց  15-ը Սաուդյան Արաբիայի հպատակ էր:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ